Ռազմական 

Հայ և ռուս զինվորականները պատրաստվում են Գյումրիում կայանալիք Հաղթանակի շքերթին

analitik.am

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողներն անցել են Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված զորահանդեսի ակտիվ փուլի պատրաստություններին: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը, գրում է Интерфакс-Россия-ն:

 


«Զորահանդեսին կմասնակցի Գյումրիի ռազմական կայազորի ավելի քան 1,2 հազար զինծառայող, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի, ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության, Հայաստանի զինված ուժերի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զինծառայողներ»,- ասված է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 


Շքերթի հրամանատարը կլինի ռուսական ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը:


 

Համատեղ փորձերը կանցկացվեն 2015 թվականի ապրիլի 28-ին և մայիսի 5-ին Գյումրիի Ազատության հրապարակում:

Նույն շարքից