Ռազմական 

Քենիայում ձերբակալվել են ահաբեկչության կասկածյալները

analitik.am

Քենիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Գարիսսա քաղաքի համալսարանի վրա հարձակման մեջ կասկածվող վեցերորդ անձին: Այս մասին ասված է երեքշաբթի աֆրիկյան պետության ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Հաղորդվում է նաեւ, որ կասկածյալների թվում, ընդհանուր առմամբ, Քենիայի 5 եւ Թանզանիայի 1 քաղաքացի կա:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ապրիլի 2-ին սոմալիական «Աշ-Շաբաբ» իսլամական խմբավորման զինյալները հարձակվել էին Գարիսսայի համալսարանի վրա եւ պատանդառել ուսանողներին: Նրանց, ովքեր չեն կարողացել մեջբերումներ կատարել Ղուրանից, գնդակահարել են:

Հարձակման հետեւանքով 148 մարդ է զոհվել, եւս 80 հոգի վիրավորվել են: Զոհվածներից 142-ը քրիստոնյա ուսանողներ են, մյուս 6-ը՝ զինվորականներ եւ ոստիկաններ:

Իշխանությունները կարծում են, որ հարձակումը կազմակերպել է Քենիայի քաղաքացի, նախկինում իսլամ դասավանդած Մոհամմեդ Կունոն: Նրան բռնելու համար 55 հազար դոլարի չափով պարգեւ են խոստացել:

Նույն շարքից