Ռազմական 

Զոհված ենթասպան Նիգավանից էր, 3 որդի ուներ՝ ուսանող, զինծառայող, դպրոցական

analitik.am

Երեկ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ մեր երկրի հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքներից զոհվել է ավագ ենթասպա, 43-ամյա Հայկ Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 13-րդ կետերով (սպանությունը՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով): Քեշիշօղլյանը Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի բնակիչ էր:



Ավագ ենթասպային հուղարկավորել են ծննդավայրում, հենց երեկ: Մեր տեղեկություններով, Հայկ Քեշիշօղլյանը զոհվել է 2 օր առաջ: Նրա մարմինը եղել է հակառակորդի մշտական կրակի տակ եւ այն հանելու համար մեր զինծառայողներից 2 օր է պահանջվել: Պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունները պաշտոնապես չի հաստատել:



Նիգավանի գյուղապետ Արտաշես Գալստյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնել է, որ Քեշիշօղլյանը 3 որդի ուներ: Նրանցից մեկը սովորում է Ռուսաստանի ռազմական ուսումնարաններից մեկում, մյուսը ծառայում է Հայոց բանակում, իսկ ամենակրտսերը դպրոցական է:

Նույն շարքից