Ռազմական 

ԻՊ գրոհայինները հաշվեհարդար են տեսել Իրաքի 300 բնակչի նկատմամբ

analitik.am

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հաշվեհարդար են տեսել Իրաքի հյուսիս-արեւմուտքում բնակվող ցեղախմբերի 300 ներկայացուցիչների հետ: Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի խոշոր ցեղախմբերից մեկի՝ Ալ Բունիմարի ղեկավարը:

«Ծայրահեղականները բանտերում 300 բանտարկյալի են սպանել, որոնց ԻԼ-ն մեղադրել է Ալ-Բունիմար կլանին աջակցելու մեջ»,- ասել է Նաիմ ալ-Քաուդը: Նա նաեւ հավելել է, որ ահաբեկիչները նրանց հետ հաշվեհարդար են տեսել Սիրիայի տարածքում եւ Իրաքի սահմանամերձ Էլ-Քաիմ քաղաքում:

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Ալ-Բունիմար ցեղախումբը, որի հիմնական մասը բնակվում է Իրաքի Անբար գավառում, ցեղակիցների սպանությունների համար այս տարվա սկզբին պատերազմ եւ արյան վրեժ էր հայտարարել «Իսլամական պետության» զինյալներին:

Նույն շարքից