Ռազմական 

ԱՄՆ-ը Պակիստանին կտրամադրի ժամանակակից զինատեսակներ

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ դեպարտամենտի կողմից հավանության է արժանացել Պակիստանին առաջիկայում 1 միլիարդ դոլարի ժամանակակից ուղղաթիռների ու հրթիռների տրամադրման գործարքը:

 

Այն հաստատվելու համար առաջիկայում կներակայացվի Կոնգրեսին:

Բացի ուղղաթիռներից ու հրթիռներից Իսլամաբադին կտրամադրվի համապատասխան սարքավորումներ, իսկ ամերիկյան հրահանգիչները կզբաղվել պակիստանյան զինծառայողների ուսուցմամբ:

 

Հիշեցնենք, որ Պակիստանի ու Հնդկաստանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Անկախություն ձեռք բերելուց հետո երկու միջուկային երկրները իրարդ դեմ պատերազմել են 5 անգամ ու ունեն տերիտորյալ մի շարք խնդիրներ:

Մասնավորապես Գերմանիան, որը համարվում է զենքի շուկայի առաջատարներց, առայժմ զենք ու զինամթերք վաճառում է միայն Հնդկաստանին:

 

 

 

Նույն շարքից