Գիտություն Հոգեբանի անկյուն 

Հավատա՞լ երազահաններին, թե ոչ

analitik.am

Հոգեբանները կարծում են, որ երազահաններին չարժի հավատալ, որովհետև դրանք ազդում են մարդու գործողությունների վրա: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տպագիր նյութն ավելի շատ ու շուտ է հավատ ներշնչում, այդ առումով երազահաններն ավելի ազդեցիկ են մոլորության մյուս միջոցներից։

Ապացուցված է՝ բոլոր մարդիկ էլ երազներ տեսնում են: Ոմանք արթնանալով հիշում են երազը, ոմանք՝ ոչ: Սակայն երազահանների առկայությունը չի ապացուցում, որ երազներն ունեն համընդանուր լեզուն:

Երազի ամենալավ մեկնաբանողը երազ տեսնողն ինքն է: Համաձայն մի տեսության՝ մարդը երազը տեսնում է, որպես հուշում իր կյանքում այս կամ այն թերի կողմերի, իսկ թե մարդու կյանքում ինչն է թերի, իրենից լավ ոչ ոք չգիտի:

Երազատեսության մեջ ամեն սիմվոլ ունի անհատական բնույթ՝ պայմանավորված երազ տեսնողի անձով: Դա նույնն է, որ բոլորն էլ գիտեն այբուբենը, բայց գրում են տարբեր ձեռագրերով։

Հոգևորականների կարծիքով, չարժի կենտրոնանալ երազների վրա, անգամ եթե դրանք իրականանում են:

Նույն շարքից