Ռազմական 

ԻՊ-ն զրկվել է Իրաքի կարեւոր նավթահորերի վերահսկողությունից

analitik.am

 

Գերմանիայի հատուկ ծառայությունների տվյալներով քուրդ աշխարհազորայինների ու իրաքյան զորքերի ակտիվ ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ ահաբեկչական խմբավորումը զրկվել է Իրաքում գտվող մի շարք նավթահորերի նկատմամբ ունեցած վերահսկողությունից:

 

Հատուկ ծառայությունները գերմանական կառավարությանը հայտնել են, որ արբանյակից կատարված զննումներց պարզ է դարձել, որ Իրաքում ռազմական գործողությունների հետեւանքով այրվել են երկրի 3 խոշոր նավթահանքերը:

 

Այսպիսով, ԻՊ գրոհայինները ոչ միայն չեն կարող նավթի վաճառքով զբախվել ու ստանալ գերշահույթ, այլ նաեւ չեն բավարարի վառելիքի իրենց ներքին պահանջները:

 

Նավթահորերի կորստի պատճառ են հանդիսացել Իրաքի կառավարական զորքերի կողմից Տիգրտ քաղաքի գրավումն ու քուրդ աշխարհազորայինների վերջին շրջանում ձեռք բերված հաջողությունները, ինչի արդյունքում ազատագրվել են մի շարք նավթաբեր շրջաններ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից