Մշակույթ 

Դևիդ Բոուիի երկրպագուները զայրացած են Քանյե Ուեսթից

Դեւիդ Բոուիի հազարավոր երկրպագուները հանրագիր են ստորագրել Քանյե Ուեսթի դեմ, որը կատարում է հանրահայտ երգչի քավերները, գրում է Independent-ը:

Համացանցում հայտնվել են լուրեր այն մասին, որ հանրահայտ ռեփ երգիչը մտադիր է իր ալբոմի համար նոր երգեր ձայնագրել՝ օգտագործելով բրիտանացի Բոուիի երաժշտությունը:

Բոուիի երկրպագուները ուզում են թույլ չտալ, որ 38-ամյա ռեփ երգիչը «փչացնի» բրիտանացու հիթերը:

Աղբյուրը, որը մոտ է ռեփ երգչի շրջապատին, Daily Star պարբերականին հայտնել է, որ Քանյեն մտադիր է շարունակել Բոուիի գործը՝ որպես երաժշտության ասպարեզում նորարար:

«Քանյեն վստահ է, որ հիմա ինքն է կրելու այդ ջահը: Նրա ապագա ալբոմի որոշ երգեր Դեւիդի երաժշտությունն է՝ Քանյեի խոսքերով» - նկատել է աղբյուրը:

Նույն շարքից