Ռազմական 

Տուրչինովը Ռուսաստանին սպառնացել է բելոռուսա-ուկրաինական հրթիռներով

Ուկրաինական անվտանգության դոկտրիանայով նախատեսվում է ստեղծել հզոր պաշտպանական հրթիռային վահան: Այդ մասին երկրի անվտանգության ստրատեգիայի հիմնադրույթները ներկայացնելիս հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, նշելով, որ ծրագրերը համարվում են պետական գաղտնիք:

Սակայն, պարզ է, որ խոսքը գնում է ոչ միջուկային զինատեսակների մասին:

 

 Ներկայումս Ուկրաինան չի տիրապետում անհրաժեշտ միջոցների իր միջուկային պոտենցյալը վերականգնելու համար:

Ամենայն հավանականության մտադրություն կա ստեղծել միջին հեռավորության բալիստիկ հրթիռներ:

Տուրչինովը շեշտել է, որ Ոիկրաինան կշարունակի ընդլայնել Բելոռուսի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունն ու Ռուսաստանի հետ սահմանին կձեւավորի հզոր պաշտպանական հրթիռային համակարգ:

 

Հիշեցնենք, որ Բելոռուսը շարունակում ու ընդլայնում է հարեւան Ուկրաինայի հետ ռազմական համագործակցություններն ու ծրագրերը:

 

Նույն շարքից