Ռազմական 

Ուկրաինական ուժայինները Դոնեցկի ուղղությամբ տանկային շարասյուններ են կենտրոնացնում

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Դոնեցկի օպերատիվ գործողությունների կենտրոնից տեղեկացրել են, որ Դոնեցկի ուղղությամբ ուկրաինական ուժայինները տանկային մի քանի շարասյուն են շարժել:

 

Մի քանի ուղղությամբ Դոնեցկ են շարժվել ուկրաինական տանկեր, մասնավորապես մի քանի տասնյակ տանկ Ավդեեւկայից ուղղվել է Դոնեցկի օդանավակայանի կողմը:

 

Հիշեցնենք, որ նախօրեին լայնամասշտաբ մարտեր են ընթացել Պեսկի ու Սպարտակ բնակավայրերի ու օդանավակայանի մոտակայքում:

Գորլովկայի երկնքում նկատվել են ուկրաինական անօդաչու սարքեր:

Բնակավայր արեւմտյան հատվածում տեղի են ունեցել մարտեր ու լսելի եղել տանկային համազարկեր:

 

 

 

 

 

 

Նույն շարքից