Ռազմական 

Ահաբեկչություն՝ Հոմսի հայկական թաղամասում. Զոհվել է անչապահաս քրիստոնյա պատանին

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, նախօրեին՝ երեկոյան, Սիրիայի Հոմս քաղաքի հայկական թաղամասում հնչել է հզոր պայթյուն:

 

Ահաբեկիչների կողմից իրականացված պայթյունը հնչել է կայանված ավտոմեքենայից:

Փողոցն, որտեղ տեղի է ունեցել ահաբեկչությունը, միմյանց է կապում Ազ-Զահրա ու հայկական թաղամասերը:

 

Փողոցի այդ մասում հիմնականում բնակվում են քրիստոնյաներ ու ալավիթներ: Պայթյունի հետեւանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել առնվազն 15 մարդ: Ծանր վիրավորվել ու հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է 14-ամյա քրիստոնյա անչափահաս Ջորջ Իլիասը:

 

Բարեբախտաբար, պայթյունը իրականացվել է ոչ աշխատանքային օրը, շրջակա խանութներն ու հիմնարկություները չեն գործել, հակառակ պարագայում զոհերի ու վիրավորների թիվը զգալիորեն կաճեր:

 

Հիշեցնենք, որ Ազ-Զահրա թաղամասը պարբերաբար ենթարկվում է ահաբեկիչների հրթիռակոծությանն ու հարձակումներին ու համարվում քաղաքի ամենավտանգավոր թաղամասը:

 

 

Նույն շարքից