Ռազմական 

Իրանը բացառում է պատերազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի դեմ

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Դավոսի տնտեսական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում հերքել է Սաուդյան Արաբիայի հետ պատերազմի հնարավորությունը։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք հնարավո՞ր է Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև պատերազմ, Զարիֆը պատասխանել է. «Ո՛չ»։ Ընդգծվում է, որ Զարիֆը նախ զարմացել է հարցի համար, ապա պարզաբանել է, որ նման բաց հակամարտության մասին խոսք լինել չի կարող։ Զարիֆն ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան պետք է գիտակցի, որ ոչ ոք հետաքրքրված չէ հակամարտությամբ։

Նույն շարքից