Ռազմական 

Սիրիական զորքերն ու կամավորները հարձակում են սկսել Յարմուկ ճամբարի ուղղությամբ

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Դամասկոսի շրջանում շարունակվում են արյունալի մարտերը: Պաղեստինյան կամավորների միացյալ կամավորական զորամիավորումները, սիրիական օդուժի ու հրետանու աջակցությամբ հարձակում են ձեռնարկել պաղեստինյան գաղթականների Յարմուկ ճամբարի ուղղությամբ, որը ավելի վաղ զավթել էին ԻՊ գրոհայիններն ու Ան-Նուսրա խմբավորման ահաբեկիչները:

 

Հարձակման ընթացքում հաջողվել է ազատագրել ճամբարի 1/3-ը ու ամրանալ դիրքերում:

Յարմուկ ճամբարը զավթած ահաբեկիչները դաժան հաշվեհարդար են տեսել տեղի բնակչության նկատմամբ:

Տեղեկությունների համաձայն մահապատժի են ենթարկվել առնվազն 200 խաղաղ բնակիչ, Յարմուկի գաղթականների մեծ մասին հաջողվել է գաղթել հարեւան Հորդանան ու Լիբանան:

 

Հարձակման նման տեմպերի դեպքում սիրիական զորքերին ու պաղեստինյան կամավորներին կհաջողվի ազատագրել ճամբար, որը գտնվում է մայրաքաղաքից ընդամենը 8 կմ հեռավորությամբ ու կարեւոր ռազմաստարտեգիական շնանակություն ունի:

Մաժամանակ ահաբեկիչները հայտնել են, որ վերախմբավորման համար կլքեն ճամբարը՝ խոստանալով այնուհետեւ վրեժ լուծել պաղեստինցի կամավորներից:

 

Նույն շարքից