Ռազմական 

Քրդական աշխարհազորայինները զարգացրել են հաջողությունը Սիրիայի Թել-Թամփ շրջանում

analitik.am

Ինչպես հաղորդում է ANNA NEWS գործակալությունը, Քրդական աշխարհազորայինները զգալի առաջխաղացում են գրանցել Թել-Թամփ շրջանի հարավում:

Նախօրեին նրանց հաջողվել է ԻՊ գրոհայինների վերահսկողությունից ազատագրել եւս մեկ բնակավայր: Վերջին օրերին Քրդական աշխարհազորայինները վնասազերծել են ավելի քան 150 գրոհայինների, շարքից հանել հակառակորդի 10 տանկն ու զգալի զառմատեխնիկա:

 

Մարտերի ընթացքում լիկվիդացվել են նաեւ ԻՊ ահաբեկիչների մի շարք դաշտային օտարեկրացի հրամանատարներ:

 

Միաժամանակ Դարա պրովինցիայում ԻՊ գրոհայինները շարունակում են ամրանալ առավել վաղ գրավված դիրքերում՝ խոշոր ուժեր ու ռազմական տեխնիկա կենտրոնացնելով այստեղ:

 

Նրանց են միացել Հորդանանի տարածքից սահմանը հատած գրոհայինների նոր զորաջոկատներ:

Նշենք, որ Դարայի հին քաղաքի շրջանում շարունակվում են արյունալի մարտերը ահաբեկիչների ու կառավարական զինուժի միջեւ:

 

 

 

 

 

Նույն շարքից