Ռազմական 

Լիբիայում հարձակմանան է ենթարկվել Հարավային Կորեայի դեսպանատունը

analitik.am

Զինյալները գրոհել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում Հարավային Կորեայի դեսպանատունը. Հարձակման հետեւանքով րկու մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել է, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունները։

Զինված խումբը, որը մեքենայով ընթանում էր դեսպանատան մոտով, գնդակոծել է դեսպանատան տարածքը, ասել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչ Մաբրուկ Աբու-Բաքրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Աբու-Բաքրը նշել է, թե միջադեպի ետեւում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Հատուկ ծառայությունները տեղեկություն չունեն, թե ով է եղել հարձակման թիրախը։

Նշենք, որ 2011 թվականին Քադաֆիի տապալումից հետո Լիբիայում ճգնաժամ է։ Քաղաքական դաշտում պայքարում են ազատականները, որոնց աջակցում է բանակը, եւ իսլամական կուսակցությունները՝ նախկին ապստամբների խմբերի աջակցությամբ։

Նույն շարքից