Ռազմական 

ԼՂՀ-ում մեկնարկել են հավաքներ

analitik.am

Ապրիլի 13-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի գլխավորությամբ մեկնարկել են հավաքներ, որոնց մասնակցում են զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները:


ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ հավաքների ընթացքում տարբեր ոլորտների բարձրաստիճան սպաներ մասնակիցների առջեւ հանդես են եկել տարածաշրջանային ներկա զարգացումներին ու բանակաշինության ոլորտում իրականացվելիք հետագա անելիքների մասին ելույթներով:


Դասախոսություններից բացի հավաքների ընթացքում կկազմակերպվեն նաեւ գործնական պարապմունքներ:

Նույն շարքից