Գիտություն 

Արեգակնային համակարգում նոր մոլորակ են հայտնաբերել

Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աստղագետներ Մայքլ Բրաունն ու Կոնստանտին Բատիգինը հայտարարել են, որ նոր հայտնաբերված մոլորակը իր չափերով հավասար է Նեպտունին և 10 անգամ ավելի ծանր է, քան Երկիր մոլորակը:

sciencemag.org-ը գրում է, որ գիտական զեկույցում նշվում է, որ նոր մոլորակը հայտնաբերվել է մաթեմատիկական վերլուծությամբ` Պլուտոնի ուղեծրից հսկայական տարածությունում, որտեղ միլիարդավոր տիեզերական մարմիններ կան:

Մոլորակը տեսանելի չէ Արևից` հեռու լինելու պատճառով, իսկ Արևի շուրջն այդ մոլորակի ամբողջական շրջապտույտը կատարվում է 10-20 հազար տարվա ընթացքում: Աստղագետներ Մ. Բրաունն ու Կ. Բատիգինը հայտնել են, որ նոր մոլորակը 4,5 մլրդ տարեկան է:

Նույն շարքից