Ռազմական 

Ուկրաինական ուժայինները փորձում են պլացդարմ ստեղծել Դոնեցկի օդանավակայանի շրջանում

analitik.am

Ուկրաինական ուժայինները պարբերաբար խախտելով հրադադարը, վերախմբավորելով ուժերը, նախօրեին հարձակման են անցել Պեսկի բնակավայրից ու հրետակոծության ենթարկել Դոնեցկի Կույբիշեւի ու Կիեւի շրջանները:

 

Առավոտյան նրանց հաջողվել է նոր հենակետեր հաստատել շփման գծի չեզոք տերիտորիայում, որտեղից պարբերաբար պրովոկացաներ են իրագործում:

Աշխարհազորայինների դիրքերը գնդակոծվում են գնգացիրներով, ականանետներով ու ծանր հրետանային համակարգերով, իսկ ուկրաինական ուժայինները ձգտում են նոր հենակետեր հաստատել Դոնեցկի օդանավակայանի տարածքում:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից Դոնեցկում գործում է հրադադարի ռեժիմը:

Ուկրաինական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պայմաններն, իսկ վերջին շաբաթվա ընթացքում ավելի ինտեսիվ հարփակումներ ու հրետակոծություններ է իրականացնում աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ:

 

Մասնավորապես ապրիլի 12-ին հոսպիտալ են տեղափոխվել տարբեր մարմնական վնասվածքներ ստացած 15 աշխարհազորայիններ, որոնք հիմնականում ստացել են բեկորային ու հրաձգային վիրավորումներ:

 

 

 

 

Նույն շարքից