Գիտություն 

Պատմության ամենահայտնի Փարավոնների անեծքի մասին

Թութանխամոն փարավոնի դամբարանը բացելիս հայտնաբերվել է մի քար, որի վրա գրված է եղել.

«Մահն արագ թևերով կտանի նրան, ով անհանգստացրել է փարավոնին»:

Սակայն եգիպտոլոգներ Հովարդ Քարտերին և լորդ Կարնարվոնին դա ամենևին էլ չի անհանգստացնում և 1922 թ.-ին հանդիսավոր կերպով հայտարարվում է հայտնագործության մասին: Սակայն դամբարան այցելած մարդիկ շուտով սկսում են մեկը մյուսի հետևից մահանալ:

Լորդ Կարնարվոնը դամբարան մտնելուց 4 ամիս անց մահանում է մոծակի խայթոցից: Նրա մահից մի քանի ժամ անց սատկում է լորդի սիրելի շունը: Մի քանի օր անց մկնդեղով թունավորում և սպանում են հնէաբանական խմբի անդամներից մեկը` Արթուր Մեյսը: Դամբարան այցելած ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Գոուլդը այեցլությունից կես տարի անց մահանում է տենդից: Միլիոնատեր Վուլֆ Ջոելը սպանվում է այցելությունից մի քանի ամիս անց: Քարտերի անձնական քարտուղարին 7 տարի անց խեղդամահ են անում իր անկողնում:

Այնուամենայնիվ, հետազոտող խմբի շատ անդամներ երկար և երջանիկ կյանք են ունենում: Իսկ մահացածների մահվան հավանական պատճառ է նշվում դամբարանում առկա թունավոր բորբոսները և սնկերը, որոնք կարող էին ներթափանցել օրգանիզմ և պահվան պատճառ հանդիսանալ:

Նույն շարքից