Ռազմական 

Դոնեցկում լիկվիդացվել է ուկրաինական անօդաչու սարքը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության աշխարհազորայինները Դոնեցկի կենտրոնում վնասազերծել են ուկրաինական բանակի անօդաչու սարքը: Այդ մասին հաղորդել են քաղաքի Կույբիշեւի շրջանային ոստիկանությունից, նշելով, որ ուկրաինական անօդաչու ինքնաթիռը հետախուզական չվերթ էր իրականացնում շխարհազորայինների դիրքերի ուղղությամբ:

 

Աշխարհազորայինները կրակահերթ են իրականացրել, ինչի արդյունքում անօդաչու ինքնաթիռը վնասազերծվել է:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից Դոնեցկում գործում է հրադադարի ռեժիմը:

Ուկրաինական կողմը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարի պայմաններն, իսկ վերջին շաբաթվա ընթացքում ավելի ինտեսիվ հարփակումներ ու հրետակոծություններ է իրականացնում աշխարհազորայինների դիրքերի ուղղությամբ:

 

Մասնավորապես ապրիլի 12-ին հոսպիտալ են տեղափոխվել տարբեր մարմնական վնասվածքներ ստացած 15 աշխարհազորայիններ, որոնք հիմնականում ստացել են բեկորային ու հրաձգային վիրավորումներ:

 

 

 

Նույն շարքից