Ռազմական 

Ադրբեջանն անցած շաբաթվա ընթացքում շուրջ 900 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

analitik.am

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։



Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նույն շարքից