Ռազմական 

Ռուսական կործանիչներն առաջին անգամ կմասնակցեն Հաղթանակի օրվա տոնակատարություններին Հայաստանում

analitik.am

Երևանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի «Էրեբունի» ռուսական  ավիացիոն ռազմակայանի օդաչուները սկսել են Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած Հաղթանակի 70–ամյակին նվիրված տոնական թռիչքների մարզումները, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը։



«Առաջին անգամ տոնակատարությունների օրերին ՄիԳ–29 չորրորդ սերնդի ժամանակակից թեթև կործանիչների օղակը մարտական կարգով կանցնի Երևանի Հաղթանակի այգու վրայով։ Նաև շուրջ 200 ռուս զինծառայողներ կմասնակցեն քաղաքի կենտրոնում կայանալիք հանդիսավոր երթին ու ֆաշիզմի նկատմամբ խորհրդային հաղթանակին նվիրված հուշահամալիրի հավերժական կրակին ծաղիկներ դնելուն»,– ասվում է հաղորդման մեջ։



Գյումրիում ավելի քան 800 զինծառայող և ՀՌՕ  մոտ 20 միավոր մարտական տեխնիկա կմասնակցի Մեծ Հաղթանակի հոբելյանին նվիրված զոհարանդեսին։



Գլխավոր փորձերը` հանդիսավոր քայլերթով, մարտական տեխնիկայի մասնակցությամբ, կործանիչների թռիչքներով, կանցկացվեն Գյումրիում և Երևանում մայիսի 5–ին և 7–ին ՀՌՕ ռուսական ռազմակայանի հրամանատար գեներալ–մայոր Վլադիմիր Ուստինովի գլխավորությամբ։

Նույն շարքից