Ռազմական 

Սեյրան Օհանյանը քննարկել է պաշտպանության ոլորտում հայ–լիբանանյան համագործակցությանը վերաբերող հարցեր

analitik.am

Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ապրիլի 14-ին հանդիպումներ է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի, փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Սամիր Մոքբելի և զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժան Քահվաժիի հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

 

Կողմերը կարևորել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այս տարվա մարտին ստորագրված երկկողմ համագործակցության ծրագրի ամբողջական իրականացումը, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Այս համատեքստում ՀՀ պաշտպանության նախարարը Լիբանանի իր գործընկերոջը հրավիրել է պաշտոնական այցով այցելել ՀՀ:

 

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը:

 

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է նաև սփյուռքում գործող հայ հայտնի կրթօջախներից մեկը` Բեյրութի Հայկազյան համալսարան և հանդիպում ունեցել հայ ուսանողների հետ:

ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը լիբանանահայ համայնքի ազգային կառույցների ղեկավարների հետ:

 

 
 
 

Նույն շարքից