Ռազմական 

ՌԴ զինվորականները Հայաստանում վարժանքներ են սկսել` ՄիԳ–29 տեսակի կործանիչների կիրառմամբ

analitik.am

Ռուս զինվորականները Հայաստանում վարժանքներ են սկսել` չորրորդ սերնդի ՄիԳ–29 տեսակի ժամանակակից ճակատային կործանիչների օգտագործմամբ, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։



«Այսօր ՀՀ–ում ՀՌՕ–ի Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմաբազայում սկսվել են թռիչքային մարտավարական զորավարժությունները` չորրորդ սերնդի ՄիԳ–29 ժամանակակից թեթև ճակատային կործանիչների կիրառմամբ։ Զորավարժությունները կտևեն մինչև ապրիլի 18–ը, գործարկվել է ավելի քան 30 միավոր ավիացիոն և անվային հատուկ տեխնիկա, մոտ 150 զինծառայող», – նշվում է հաղորդագրության մեջ։



Զորավարժությունների ժամանակ մեկ ՄիԳ–29 ինքնաթիռը հանդես կգա հակառակորդի դերում, որի հետ օդաչուները կմշակեն օբյեկտի որոնման, օդային մենամարտի հնարքներն ու կստիպեն վայրէջք կատարել օդանավակայանում։ ՀՌՕ–ի ռազմական օդաչուները նաև կմշակեն ավիացիայի հարվածների ու երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքների ընթացքում մոտոհրաձգային ստորաբաժանումների քողարկման խնդիրները։ Վարժանքներն անցնում են Ալագյազ բարձր լեռնային ուսումնամարզական համալիրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նույն շարքից