Ռազմական 

Հայաստանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստին

analitik.am

ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 16–ին Սանկտ Պետերբուրգում` Պետդումայի խոսնակ, ՀԱՊԿ ԽՎ նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ, հաղորդում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։



Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Նա կներկայացնի զեկույց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2014 թ.–ի դեկտեմբերին նստաշրջանի որոշումների և կազմակերպության գործունեության մասին` հաշվի առնելով դինամիկ զարգացող իրավիճակը։


 

Նախատեսվում է, որ խորհրդի նիստին կմասնակցեն ՀԱՊԿ ԽՎ–ի դիտորդները` Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Ազգային վեհաժողովի, Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի  և Բելառուսի և Ռուսաստանի միության խորհրդարանական ժողովի խորհրդարանական պատվիրակությունները։



 

Բացի այդ, նիստի ժամանակ կքննարկվի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, որոնք կապված են ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական վիճակի ուսումնասիրման և ռազմաքաղաքական իրավիճակի մոնիտորինգի նկատմամբ ընդհանուր պահանջների նախագծի հետ։

 

 

Խորհուրդը կքննարկի մի շարք կարևոր ներկազմակերպչական հարցեր, որոնք կապված են նախագահության հետ Վեհաժողովի մշտական հանձնաժողովներում, ՀԱՊԿ ԽՎ–ի գործունեությունը կանոնակարգող առանձին փաստաթղթերի աշխատանքի, կազմակերպության գործունեության ֆինանսավորման հետ և այլ հարցեր, նշվում է ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության հաղորդագրության մեջ։ 

Նույն շարքից