Ռազմական 

Իրաքը ԻՊ խմբավորման դեմ պայքարելու համար մտադիր է զենք խնդրել ԱՄՆ-ից

analitik.am

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին մտադիր է Վաշինգտոն կատարելիք այցի ժամանակ հասնել ԱՄՆ-ից զենքի կայուն մատակարարում ստանալուն:

Ինչպես գրում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, վարչապետը, բացի այդ, մտադիր է բարձրացնել վճարումները հետաձգելու մասին հարցը, քանի Իրաքը ֆինանսական ճգնաժամ է ապրում նավթի գնանկման հետևանքով:

«Զենքը մեզ անհրաժեշտ է: Եթե կարողանան ապահովել մեզ ծանր զինտեխնիկայով, տանկերով, մենք դրա կարիքը շատ ունենք», - ընդգծել է ալ-Աբադին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իրաքը ԱՄՆ-ին կխնդրի մի քանի մլրդ դոլարի զենք մատակարարել` «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքրելու համար:

Նույն շարքից