Ռազմական 

ԼՂՀ Նախագահը ներկա է գտնվել ՊԲ զորավարժություններին

analitik.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 16-ին ներկա է գտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մարտական հրաձգության գնդային մարտավարական զորավարժություններին:



Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։



Երկրի ղեկավարը կարևորել է զորքերի դաշտային վարժվածության աստիճանի բարձրացումը և այս ուղղությամբ նպատակասլաց աշխատանքների իրականացումը՝ այն համարելով բանակի բարձր մարտունակության պահպանման կարևորագույն գործոններից մեկը:

Նույն շարքից