Ռազմական 

ԻՊ գրոհայինները հարձակման են անցել Սիրիայի Անբար պրովինցիայում

analitik.am

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ակտիվացրել է հարձակումը Իրաքի Ռամադի քաղաքի վրա` մի շարք պայթյուններ իրականացնելով կառավարական շենքերի մոտ:

Ինչպես հայտնում է BBC-ն` Անբար նահանգի խորհրդի անդամ Աթալ ալ-Ֆահդավին պատմել է, որ կառավարական շենքը գտնվում է ԻՊ-ի գործողությունների տարածքում: Նա նշել է, որ ռազմական ուժերը չեն կարողացել ետ մղել զինյալների հարձակումները:

Անցյալ չորեքշաբթի ԻՊ-ն գրավել է 3 բնակավայր քաղաքի ծայրամասում: Խմբավորումը Ռամադի քաղաքի ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել Անբար նահանգից զինյալների դուրս մղման գործողություններ սկսելու մասին կառավարության հայտարարությունից հետո:

Նույն շարքից