Կենդանիների իրավունքների հայտնի պաշտպան, դերասանուհի Պամելա Անդերսոնը Ֆրանսիայի խորհրդարանի առաջ ելույթ է ունեցել բադերի և սագերի նկատմամբ ճնշումներին վերջ տալու նպատակով, որոնց բռնի կերպով կերակրում են հետո նրանց լյարդից ֆուա-գրա պատարստելու համար:
ԶԼՄ-երի փոխանցմամբ՝ դերասանուհին իր խոսքում նշել է, որ ամաչում է տեսնել՝ ինչ է տեղի ունենում իր երկրում ծովարջերի հետ։
Նշվում է, որ կոնֆերանսին ներկաներից շատերին դուր չի եկել, որ հոլիվուդյան աստղին հրավիրել են լուծել ֆրանսիացիների խնդիրները:
Նշվում է, որ կոնֆերանսի սկսվելուց առաջ դահլիճում, որտեղ այն պետք է տեղի ունենար, ծեծկռտուք է եղել տեղական ԶԼՄ-ների լուսանկարչի և օպերատորի միջև, որոնք չեն կարողացել կիսել տրիբունայի առաջ նկարահանման համար հարմար տեղը:
