Ռազմական 

Եմենում ավիահառվածնեռի հետեւանքով զոհվել է ավելի քան 2500 մարդ

analitik.am

Եմենում ավիահարվածների մեկնարկից ի վեր առնվազն 897 քաղաքացիական անձ է զոհվել: Ավիահարվածները հասցնում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: Այս մասին գրում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով Եմենի առողջապահության նախարարությանը, որը գտնվում է հուսի զինյալների վերահսկողության ներքո:

Եմենի բանակի ստորաբաժանումների աղբյուրները, որոնք նույնպես անցել են հուսիների կողմը, այլ թիվ են հրապարակում՝ 2.500 մարդ:

Բացի այդ, ըստ «Ինտերֆաքս»-ի, երկրում դեղորայքի պակաս կա՝ ավիահարվածների հետեւանքով վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:

Ավիահարվածները սկսվել են մարտի 26-ին, այն բանից հետո, երբ Եմենի նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Հադին դիմեց հարեւան երկրներին՝ խնդրելով օգնել հուսի զինյալների դեմ պայքարում:

Նույն շարքից