Ռազմական 

Ուկրաինական ուժայինները փորձել են ներխուժել Դոնեցկ

analitik.am

Ինչպես հաղորդում է  «Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը», Ուկրաինական ուժայինները ակտիվացրել են հարփակումները Դոնեցկի ուղղությամբ:

 

Այդ մասին հայտնել են Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության հրամանատարական շտաբից, նշելով, որ Ուկրաինական զորքերը հարձակում են ձեռնարկել Դոնեցկի արվարձանների ուղղությամբ:

Լրատվամիջոցներում լուրեր էին պտտվում, որ ուկրաինացի զինծառայողներին հաջողվել է գրավել մի շարք հենակետեր:

 

Սակայն աշխարհազորայինների պնդմամբ, նրանք առժամանակ լքելով առաջապահ դիրքերը, այնուհետեւ վերախմբավորվելով, կարողացել են ամրանալ նախկին դիրքերում:

Ուկրաինական կողմը տվել է մարդկային կորուստներ, կան գերվածներ:

 

Ապրիլի 12 –ից սկսած ուկրաինական ուժայինները ձեռնարկել են 5 հարձակում, նպատակ հետապնդելով պրովակացիայի ենթարկել աշխարհազորայիններին:

Աշխարհազորայինները վստահեցրել են, որ Սպարտակ բնակավայրն ու Դոնեցկի օդանավակայանն ամբողջությամբ վերահսկվում է, իսկ ուկրաինական պրովոկացիոն բոլոր հարձակումները կասեցվում:

 

 

Նույն շարքից