Ռազմական 

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանն ի՞ր մահով է մահացել, թե՞ խոշտանգումից. նոր մանրամասներ. shamshyan.com

analitik.am

Ադրբեջանի կողմից 2014 թվականի օգոստոսի 7-ին գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների և փաստաբանների խումբը պատրաստվում է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ նա իր բնական մահով չի մահացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել է սույն գործով զբաղվող փաստաբաններից Քրիստինա Գևորգյանը:



Հարցին, թե նրա մահը, ըստ դատաբժշկական փորձաքննության, խոշտանգմա՞ն արդյունքում է վրա հասել, թե՞ ոչ, պատասխանել է. «Քրեական գործ կա հարուցված և նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող շատ բան ասել: Ճիշտ է, դատաբժշկական փորձաքննության արդյունքները պատրաստ են, բայց մի շարք փորձաքննություններ են դեռ նշանակված: Սակայն այն, որ Կարեն Պետրոսյանը իր մահով չի մահացել, դա միանշանակ է: Սպասում ենք՝ փորձաքննության պատասխանները ստացվեն, նյութերն ամբողջությամբ հավաքվեն, որից հետո քրեական գործը կասեցվի և մենք դիմենք ՄԻԵԴ»,-ասել է  փաստաբանը:

Նույն շարքից