Ռազմական 

Արցախի նախագահը մասնակցել է ՊԲ զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների հավաքին:



Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, նախագահ Սահակյանն իր ելույթում կարևորել է նման հավաքները և դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի և հայոց զինված ուժերի համար:



Երկրի ղեկավարի խոսքով` դրանք հնարավորություն են տալիս կատարելագործելու հրամանատարական կազմի տեսական եւ գործնական ունակություններն ու գիտելիքները, ծանոթանալու առաջատար փորձին և այն կիրառելու տեղերում, բարձրացնելու զորամասերի հրամանատարության պատրաստվածությունը, ինչպես նաև շտկելու եղած թերություններն ու բացթողումները:



Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել բանակի հրամանատարությանը ռազմավարական և մարտավարական մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ:

Նույն շարքից