Մշակույթ 

Աստղերը բոյկոտում են «Օսկար» մրցանակաբաշխությունը

Դերասան Ուիլ Սմիթը միացել է «Օսկար» մրցանակաբաշխության բոյկոտին: Սմիթի խոսքերով` եթե նա և իր կինը` Ջադա Փինքեթ Սմիթը դառնան օսկարյան երեկոյի հյուր տարածված սկանդալից հետո, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե ամուսինները հաշտվել են դրության հետ, այնինչ իրականում նրանք զայրացած են:

Սմիթն ընդգծել է, թե դա կապ չունի նրա հետ, որ ինքը «Պաշտպանը» ֆիլմում դերի համար առաջադրված չէ:

Ջորջ Քլունին և Լյուպիտա Նիոնգոն իրենց հերթին հայտնել են հայտնի մրցանակաբաշխությունը բոյկոտելու պատրաստակամության մասին:

Ինչպես գրում է BBC-ն, 54-ամյա ամերիկացի հայտնի դերասանը որոշել է մեկնաբանել սկանդալը.
«Եթե հիշում եք, տասը տարի առաջ կինոարվեստի ակադեմիան իր գործն ավելի լավ էր անում: Հիշեք, թե այդ ժամանակ ինչքան աֆրոամերիկացիներ կային անվանակարգերում», – ասել է դերասանը:

Դերասանը անհանգստություն է հայտնել ոչ միայն սեւամորթ, այլեւ լատինաամերիկացի դերասանների վերաբերյալ:

«Ես հիասթափված եմ այս իրավիճակից, սա նորմալ չէ», - իր հերթին նշել է Լյուպիտան:

Նույն շարքից