Իրավական 

Վաղը կկայանա Ավետիսյանների սպանության գործով երրորդ դատական նիստը

Վաղը` հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին,  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կվերսկվի  Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երրորդ դատական նիստը:

Հունվարի 18-ի դատական նիստին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին միջնորդություններ, նախ՝ դատական նիստը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում անցկացնելու վերաբերյալ, որը քննարկելու համար դատավորը կեսժամյա ընդմիջում հայտարարեց, ապա՝ մերժեց այն:

Այնուհետև միջնորդություն ներկայացվեց՝ դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ, որը ևս մեկժամյա ընդմիջումից հետո դատարանը մերժեց:

Նույն շարքից