Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնի՝ Լաս Վեգասում փետրվարի 23-ին ծրագրված համերգը այս պահի դրությամբ չի հետաձգվել, հայտնում են միջազգային երաժշտական պարբերականները։
Հիշեցնենք, որ երգչուհու ամուսինը և նրա պրոդյուսերը՝ Ռենե Անժելինին, հունվարին մահացավ քաղցկեղից:
Վերջին 1 տարվա ընթացքում երգչուհին հրաժարվել է համերգներից և մշտապես գտնվել նրա կողքին: Նրանք ամուսնացել են 1994 թվականին և ունեն 3 որդի: