Ամերիկյան կինոակադեմիան կարող է ավելացնել «Օսկար» հեղինակային մրցանակի հավակնորդների թիվը: Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը:
«Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգի համար ֆիլմերի շարքում հավակնորդների թիվը կարող է հասնել 10-ի, ինչը թույլ կտա մրցանակակիրների ընտրության գործընթացն առավել օբյեկտիվ դարձնել:
Առաջարկը քննարկվել է Կինոակադեմիայի կառավարիչների խորհրդի հանդիպմանը: «Օսկար»-ի հավակնորդների նման քանակություն եղել է 2009-ին և 2010-ին: