Մշակույթ 

Պարգևատրվեց ՀՀ վաստակավոր արտիստ Էդգար Կարապետյանը

Հունվարի 22-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը հյուրընկալեց Կ. Օրբելյանի անվան նվագախմբի մենակատար(1961-78թթ), 1970թ.-ից ՀՀ Վաստակավոր արտիստ, 2007թ.-ից Նոր Նորքի պատվավոր քաղաքացի, 13 տարի «Հայ համերգ»-ի «Վիա Էրեբունի» խմբի ղեկավար Էդգար Կարապետյանին:

Ստեղծագործական բեղմնավոր գործունեությամբ արտիստը հայ էստրադային մշակույթը պատվով ներկայացրել է խորհրդային միությունում` իր պրոֆեսիոնալիզմով և տաղանդով հայ էստրադան տեղափոխելով զարգացման նոր հարթություն:

Վարչական շրջանի ղեկավարը շնորհավորեց հոբելյարին 80-ամյակի կապակցությամբ`արժևորելով արտիստի անցած ճանապարհը, նվիրումը մշակույթին և արվեստին: Ջերմ ու հաճելի մթնոլորտում Էդգար Կարապետյանը վերապրեց անցած ուղին` շնորհակալություն հայտնելով դրսևորած ուշադրության համար:

Հոբելյանական 80-ամյակի, հայ մշակույթին մատուցած ծառայությունների, ազգային-հասարակական կյանքում ունեցած ավանդի համար Էդգար Կարապետյանը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից պարգևատրեց պատվոգրով:

5 6 7 8 9 10 11 12

Նույն շարքից