Ռազմական 

Թուրքիան հրթիռային հրետակոծության է ենթարկել հայաբնակ Քեսաբը

Թուրքական սահմանի կողմից հրետակոծվել է Սիրիայի հայաբնակ Քեսաբ բնակավայրը: Այս մասին հայտնել է «Գանձասար» պարբերականի թղթակիցը, նշելով, որ արձակված երկու հրթիռներից մեկը պայթել է քաղաքի մզկիթի, իսկ մյուսը՝ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Բարեբախտաբար զոհեր ու վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի մարտին ջիհադականներին հաջողվել էր գրավել քաղաքը, որտեղ բնակվող շուրջ 1800 հայեր ստիպված թողել էին իրենց տներն ու պատսպարվել Լաթաքիայում: 2014թ.-ի հունիսին սիրիական կառավարական ուժերն ու հայ կամավորները ազատագրեցին քաղաքը, որից հետո Քեսաբի հայերը վերադարձան իրենց մասնակիորեն ավերված ու թալանված տները:

Նույն շարքից