ԻՊ ահաբեկիչները Սիրիայում զավթել են հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգեր, որոնք գտնվում Էին սիրիական բանակի արսենալում: Այս մասին հայտնել է գերմանական հետախուզությունը, նշելով, որ ռուսական արտադրության համակարգերն ունակ են օդային թիրախներ խոցել 15կմ հեռահարությամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ մարտական ինքնաթիռները Սիրիայում ռմբակոծություններ են իրականացնում հիմնականում 10 կմ բարձրությունից:
Դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ը Սիրիային էր տրամադրել շուրջ 200 հակաօդային պաշտպանության համակարգ:
Մասնավորապես հենց նրանց շնորհիվ 1973.թ-ի իսրայելա-սիրիական պատերազմի ժամանակ խոցվել էր մոտ 70 իսրայելական ինքնաթիռ: