Ռազմական 

Սիրիական զորքերը Լաթաքիայում հայկական բնակավայր են ազատագրել

Սիրիայի կառավարական զորքերը ահաբեկիչներից ազատագրել են հայկական Հնեմյա բնակավայրն ու մի շարք այլ հենակետեր: Այս մասին հայտնում է ռուս-հայկական լրտվական գործակալությունը:
Ավելի քան 4 տարի առաջ բնակավայրի հայերը ստիպված էին թողնել իրենց օջախն ու պատսպարվել Լաթաքիայում:

Չնայած ԻՊ ահաբեկիչների բազմաթիվ հարձակումներին բնակավայրում դեռ կանգուն է մնում 1875թ.-ին կառուցված Սուրբ Գեւորգ եկեղեցին:

Նույն շարքից