Առողջապահություն 

Թուրինջը՝ քաղցկեղի դեմ

Ստամոքսային խնդիրներ ունեցողների համար բուժիչ միջոցներից է թուրինջը: Այն լավ բուժման  միջոց է նաև նրանց համար ովքեր ունեն հիպերտոնիկ խնդիրներ:

Թուրինջն այն եզակի մրգերից է, որը կարելի և ցանկալի է օգտագործել ամեն օր՝ ուտելուց առաջ:

Թուրինջ՝

-Կանոնավորում է մարսողությունը և վերականգնում է նյութափոխանակությունը:

-Բարելավում է զարկերակային ճնշումը:

-Կանոնավորում է լյարդի աշխատանքը:

-Իջեցնում է արյան մեջ եղած խոլեստերինը:

-Ունի հակաքաղցկեղային ազդեցություն:

-Համարվում է երիտասարդության և երկարակեցության գրավականը:

Առաջարկում ենք թուրնջով դիետա

Թուրինջի դիետան թուլ է տալիս մեկ շաբաթում ազատվել քաշից մինչև 5 կգ: Նախքան բուն սննդակարգին անցնելը նշենք, որ այս դիետայի ընթացքում չի կարելի օգտագործել աղ, հանքային ջուրը պետք է լինի առանց գազի, կանաչ թեյը` առանց շաքարի: Ուժեղ սովի դեպքում սննդակարգին կարելի է ավելացնել նաև անյուղ կեֆիր կամ բնական յոգուրտ:   Օր առաջին   Նախաճաշ. 1 թուրինջ, 50 գր միս, կանաչ թեյ:   Ճաշ. 1 թուրինջ, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. Ջեռոցում պատրաստված հավի միս, թարմ բանջարեղենից աղցան կիտրոնահյութով, թեյ մեկ գդալ մեղրով:   Ժամը 7ց հետո՝ կես թուրինջ:     Օր երկրորդ   Նախաճաշ. 1 թուրինջ, 2 եփած ձու, սուրճ կամ կանաչ թեյ:   Ճաշ. 1 թուրինջ, 100 գր անյուղ կաթնաշոռ:   Ընթրիք. Եփած ձուկ, մեկ կտոր հաց, թեյ մեկ գդալ մեղրով, բանջարեղենից աղցան կիտրոնահյութով:     Օր երրորդ   Նախաճաշ. 1 թուրինջ, անյուղ կաթնաշոռ, թեյ կամ սուրճ:   Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային ապուր մի կտոր հացով, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. Հավի եփած միս, 2 լոլիկ, մեղրով թեյ:   Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:     Օր չորրորդ   Նախաճաշ. 1 թուրինջ, 1 եփած ձու, մեղրով թեյ կամ սուրճ:   Ճաշ. 1 թուրինջ, բանջարեղենային աղցան, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. Բանջարեղենային ապուր, թեյ կամ սուրճ կիտրոնով ու մեկ թեյի գդալ մեղրով:   Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:   Օր հինգերորդ   Նախաճաշ. Բանանի, խնձորի ու թուրինջի աղցան, թեյ կամ սուրճ:   Ճաշ. բանջարեղենային աղցան ձեթով ու կիտրոնահյութով, թեյ կամ սուրճ:   Ընթրիք. եփած ձուկ, տոմատի հյութ:   Քնելուց առաջ կարելի է ուտել կես թուրինջ:     Դիետայի վեցերորդ ու յոթերորդ օրերին կարելի է կրկնել մյուս 5 օրերից ցանկացած երկուսի սննդակարգը:    ` LADYNEWS.   Եթե ցանկանում եք ծանոթանալ armcatalog.ru-ի մյուս բոլոր նորություններին, ապա միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝

Նույն շարքից