Ռազմական 

Թուրքիան Սիրիայում խոցել է ամերիկյան ուղղաթիռ. Զոհվել է 12 ծովային հետեւակային

Թուրքիան Սիրիայում խոցել է ամերիկյան երկու СН-53 Sea Stallion ուղղաթիռ, ինչի հետեւանքով զոհվել է 12 ծովային հետեւակային: Այս մասին տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
Սակայն Միացյալ նահանգները ՆԱՏՕ-ում խոշոր սկանդալը բացառելու նպատակով լրատվամիջոցներին հրամցրել է իր նախընտրած վարկածն, ըստ որի ամերիկյան երկու ուղղաթիռները իրար բախվել են Հավայան կղզիների մոտակայքում: Նման սենցիացիոն հրապարակումով է հանդես եկել ամերիկյան Sorcha Faal լրատվական կայքը:

Հրապարակումում նշվում է, որ ամերիկյան СН-53 Sea Stallion ուղղաթիռները դուրս գալով Այն ալ-Ասադ ավիաբազայից՝ շարժվել են իրաքյան Քուրդիստան՝ այնտեղ տեղաբաշխված ամերիկյան հրահանգիչներին անհրաժեշտ սպառազինություն հասցնելու նպատակով: Սակայն թուրքական ռմբակոծիչը իր տարածքից հրթիռակոծել է ուղղաթիռներն, ինչի հետեւանքով զոհվել է 12 ծովային հետեւակային: Արդյունքում ԱՄՆ զինվորականները պարտակել են ճշմարտությունը՝ վախենալով խոստովանել սեփական քաղաքացիներին, որ ամերիկյան ուղղաթիռները խոցվել են հավատարիմ դաշնակից՝ Թուրքիայի կողմից:

Այն, որ ամերիկյան կայքի տեղեկատվությունը միանգամայն արժանահավատ կարող է լինել, ապացուցում են մի շարք իրողություններ:
Մասնավորապես ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերի համաձայն վերոհիշյալ ուղղաթիռներում ներգրավված հատուկջոկատայինները նախկինում եւս ներգրավված են եղել առանձնակի կարուորություն ունեցող ռազմական օպերացիաներում, այդ թվում՝ Աֆղանստանում իրականացվող հատուկ առաքելություններում:

Առկա է նաեւ մեկ այլ վարկած եւս. Հավանաբար գնալով նման պրովոկացիոն քայլի՝ թուրքերը նպատակ են հետապնդել ողջ պատասխանատվությունը բարդել տարածաշրջանում գործող ռուսական օդաչուների վրա: Սակայն Sorcha Faal կայքի հրապարակման արդյունքում պարզ է դառնում, որ ռուսական կողմն իր ռադարներում արդեն ֆիքսած է եղել ուղղաթիռների կործանման պահն ու անմիջապես տեղյակ է պահել ամերիկյան կողմին:

Նույն շարքից