Հերթական սկանդալն է ծագել այն 25 միլիոն ռուբլու շուրջ, որը հավաքվել էր երգչուհի Ժաննա Ֆրիսկեի բուժման նպատակով:
Ռուսական ԶԼՄ-երը հայտնում են, որ «Ռուսֆոնդ» բարեգործական կազմակերպությունը հայտնել է, որ այդ գումարի մեծամասնությունը՝ 21 միլիոն ռուբլի, գողացել են:
Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչ Ֆրիսկեն, հայտնել է, որ կարող է ինքնուրույն հաշիվները մաքրել, իսկ բարեգործական կազմակերպությանը փնովել է:
«Ես ավելի քան 50 միլիոնի փաստաթուղթ ունեմ: Երբ հարկ լինի, ես դրանք կներկայացնեմ դատարան: Մեր ժառանգականության գործը դեռևս չի ավարտվել: «Ռուսֆոնդ»-ում միայն հիմարներ են նստած»,- հայտնել է երգչուհու հայրը: