Դամասկոսը դեպի Հալեպ է տեղաշարժել T-90 տանկերի շարասյունը: Մասնավորապես խոշոր ուժեր են կենտրոնացվել Հալեպի հարավում գտնվող Ալ-Սաֆիրա քաղաքի մոտակայքում: Ամենայն հավանականությամբ սիրիական կառավարական զորքերը խոշոր հարձակման են նախապատրաստվում: Այս մասին տեղեկացնում է Rree News լրատվական գործակալությունը:
Սակայն ինտրիգը կայանում է նրանում, որ մի շարք այլ ստորաբաժանումների հետ մեկտեղ սիրիական ռազմաճակատվում նկատվել են ռուսական T-90 արդիական տանկերը, որոնք վերջերս են տրամադրվել Դամասկոսին:
https://www.youtube.com/watch?v=jtkeqlp9KXo