Ռազմական 

Ռուսատանը Սիրիայում բալիստիկ հրթիռակոծության է ենթարկել ահաբեկիչների հրամանատարական շտաբը

Ռուսատանը Սիրիայի Իդլիբ պրովինցիայում բալիստիկ հրթիռակոծության է ենթարկել ահաբեկիչների հրամանատարական շտաբը: Այս մասին տեղեկացնում է Rree News լրատվական գործակալությունը:
Երկար ժամանակ Իդլիբ պրովինցիայում ահաբեկչական Ան-Նուսրա ու Աշ-Շամ խմբավորումները պայքար էին մղում Սալկին ռազմաստրատեգիական քաղաքին տիրելու համար:

Վերջինս գտնվելով Թուրքիայի սահմանագծին հնարավորություն է ընձեռում ահաբեկիչներին մատակարարումներ ստանալ Թուրքիայից ու իրենց ձեռքում կենտրոնացնել զենքի ու նավթի մաքսանենգ առեւտուրը:

Վերջին օրերին այս երկու խմբավորումները բանակցություններ վարելու նպատակով, որոշել են հանդիպել: ՌԴ հետախուզությունը պարզել է հանդիպման կոնկրետ վայրն ու ժամանակը ու երկու բալիստիկ հրթիռային հարվածի արդյունքում հողին հավասարացրել նրանց շտաբը: Տվյալների համաձայն ոչնչացվել են մի շարք դաշտային հրամանատարներ, նրանց թիկնազորն ու տրանսպորտային միջոցները:

Նույն շարքից