Սիրիայում տեղաբաշխված ՌԴ զինվորականներից բաղկացած 100 հոգիանոց պատվիրակության ժամանումը Քամիշլի խուճապ է առաջացրել թուրքերի մոտ: Այս մասին հայտնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, նշելով, որ Ռուսաստանը նպատակ ունի վերակառուցել քաղաքի տրանսպորտային օդանավակայանն ու այն վերածել ռազմաբազայի:
Հիշեցնենք, որ Քամիշլին գտնվում է անմիջապես Թուրքական սահմանի հարեւանությամբ, ինչը հնարավորություն կընձեռի ռուսներին ռադարներ տեղադրել ու հետեւել թուրքական զորքերի ու ինքնաթիռների տեղաշարժներին:
Թուրքերը իրենց հերթին սկսել են նոր զորամիավորումներ տեղաշարժել սահմանայի շրջաններ ու խրամատներ փորել:
Միաժամանակ Քամիշլիից ընդամենը 50կմ հեռավորությամբ գտնվող ալ-Հասակա քաղաքի մոտակայքում ռազմաբազա է հիմնում նաեւ ԱՄՆ-ը:
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շարունակում են հյուսիսային Սիրիայի քրդերին ցուցաբերվող օժանդակությունը, որոնք ձգտում են ԻՊ դեմ հաղթանակից հետո լայն ինքնավարություն կամ հատուկ կարգավիճակ ստանալ: