Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուսը «Մա մա» ֆիլմում նկարահանվելու համար ճաղատացել է:
Ֆիլմում 41-ամյա դերասանուհին մարմնավորում է մի կնոջ, որը պայքարում է կրծքի քաղցկեղի դեմ: Ֆիլմն անցյալ տարի ներկայացվել է Իսպանիայում, իսկ այժմ այն տարածվում է ամբողջ աշխարհում:
Դերասանուհին իր հարցազրույցներից մեկում նշել է, որ սիրահարվել է այդ կնոջ պատմությանը, ում մարմնավորում է։




