Սիրիական Հալեպ քաղաքում մահապարտի կողմից կազմակերպված պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ, հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Մահացածների մեծամասնությունը «Ախրար ալ-Շամ» իսլամիստական խմբավորման անդամներ են: Իրավապաշտպան մարմինները հայտնել են, որ մահացածների թվում կա 4 խաղաղ բնակիչ:
«Ախրար ալ-Շամը» Ասադի կառավարության բանակի դեմ կռվող խմբավորումներից մեկն է, որը թվաքանակով զիջում է միայն «Սիրիական ազատ բանակին» և համարվում է Սիրիայի իսլամական ճակատը կազմող հիմնական խմբավորումներից մեկը: