Ռազմական 

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ողջ պատմության վրա. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին այսօր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը:

Սեյրան Օհանյանի խոսքով, այս սպանության գործը մեծ ստվեր գցեց ռազմական ինստիտուտի ամբողջ պատմության և ինստիտուտի ղեկավարության աշխատանքի վրա:

«Ցավոք, այսպիսի կատարյալ կառույցներում էլ են լինում ցավալի երևույթներ և բացթողումներ: Այդ բացթողման շուրջ մենք համապատասխան որոշում ընդունել ենք: Պաշտպանության նախարարի հրամանով անցկացրած ծառայողական քննությունից հետո համապատասխան պաշտոնատար անձինք են պատժվել, ազատվել: Հարցն այսօր իրավական դաշտում է, համապատասխան գործունեություն ծավալվում է, մենք հետևում ենք, որ մեղավոր անձինք մինչև վերջ հայտնաբերվեն և պատժվեն»,-նշեց պաշտպանության նախարարը:

Նույն շարքից